Տիգրան Ավինյան

Պարետն առաջարկել է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրությունը՝ սահմանափակումների պահպանմամբ

Պարետն առաջարկել է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրությունը՝ սահմանափակումների պահպանմամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման կառավարության որոշման նախագիծ, որի ընդունմամբ Սահմանադրության ուժով կգումարվի Ազգային ժողովի հատուկ նիստ, հայտնում են կառավարությունից։ ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի…

«Աշխատանքի գնացողները պետք է այդ փաստը հաստատող փաստաթուղթ ունենան»․ Տիգրան Ավինյան

«Աշխատանքի գնացողները պետք է այդ փաստը հաստատող փաստաթուղթ ունենան»․ Տիգրան Ավինյան

Երկրում պարետային ժամ հայտարարելու տրամաբանությունը ենթադրում է մարդկային կուտակումներ որոշ ժամերի տարբեր խանութներում և սուպերմարկետներում, այդ տարբերակով ՀՀ-ում վարակի տարածման ռիսկայնությունն ավելանում է, հայտարարել է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը: «Մենք կարող ենք որոշ չափով փոփոխել մեխանիզմները,…

Սահմանափակումները կխստացվեն. Տիգրան Ավինյան

Սահմանափակումները կխստացվեն. Տիգրան Ավինյան

ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելման համար ներդրված սահմանափակումների և բնակչության՝ ցուցումներին հետևելու շնորհիվ հույս կա, որ ապրիլի վերջից մայիսի սկիզբ ընկած ժամանակահատվածում երկիրն ամբողջությամբ կվերադառնա բնականոն ռեժիմին, հայտարարել է ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա հայտնել է, որ Կառավարությունը…

ՀՀ-ում գործունեության տեսակների հանդեպ ժամանակավոր սահմանափակումների թարմացված ցանկը

ՀՀ-ում գործունեության տեսակների հանդեպ ժամանակավոր սահմանափակումների թարմացված ցանկը

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամաբ հրապարակվել է արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված՝ տնտեսական գործունեության տեսակների հանդեպ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների թարմացված ցանկը։ «Տնտեսական գործունեության չարգելված տեսակներով թույլատրվում է զբաղվել բացառապես այս որոշմամբ սահմանված սանիտարահամաճարակային…

Ավտոմեքենայով տեղաշարժվելու կարգը փոփոխվել է երեխաների ու տարեցների համար

Ավտոմեքենայով տեղաշարժվելու կարգը փոփոխվել է երեխաների ու տարեցների համար

Արտակարգ դրության ընթացքում ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի նոր որոշմամբ թեթև մարդատար մեքենայով թույլատրվում է մեկ մեծահասակ ուղևորի փոխադրում։ Երեխաների պարագայում քանակի սահմանափակում չի նախատեսվում։ Որոշումը հետևյալն է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու…

Սահմանվել են բանկ այցելելու և սոցիալական ծառայությունների համար դիմելու նոր ժամկետներ

Սահմանվել են բանկ այցելելու և սոցիալական ծառայությունների համար դիմելու նոր ժամկետներ

Արտակարգ դրության ընթացքում ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ցուցումով սահմանվել են բանկ այցելելու և որոշ սոցիալական ծառայությունների համար դիմելու նոր ժամկետներ։ Այս մասին տեղեկացնում է պարետատունը: Պարետի ցուցման մեջ նշված է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն…

Անձնական տրանսպորտային միջոցներով թույլատրվում է առավելագույնը 2 անձի տեղափոխում

Անձնական տրանսպորտային միջոցներով թույլատրվում է առավելագույնը 2 անձի տեղափոխում

Պարետի որոշմամբ անձնական տրանսպորտային միջոցներով թույլատրվում է առավելագույնը 2 անձի տեղափոխումը՝ ներառյալ վարորդի։ Սույն որոշման պահանջների իրականացումն ապահովելու է ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանը: Հիշեցնենք, որ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ևս ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է արտակարգ…

7 օրով ավելի խիստ ռեժիմ կհաստատվի․ Տիգրան Ավինյան

7 օրով ավելի խիստ ռեժիմ կհաստատվի․ Տիգրան Ավինյան

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը Պարետատան նիստին հայտարարել է, որ 7 օրվա ընթացքում միայն առաջնային անհրաժեշտության տեսակի ծառայությունները, խանութները ու դեղատները պետք է աշխատեն: «Ուզում եմ նաև տեղեկացնել, որ ընդհանուր առմամբ մեր կողմից կիրառվող միջոցառումները մինչ այս փուլը եղել են արդյունավետ և 7…

ԶԼՄ-ների նկատմամբ գործող սահմանափակումները կարող են չեղարկվել․ Տիգրան Ավինյան

ԶԼՄ-ների նկատմամբ գործող սահմանափակումները կարող են չեղարկվել․ Տիգրան Ավինյան

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգան Ավինյանը Հանրային հեռուստաընկերությանը եթերում հայտարարել է, որ արտակարգ դրության շրջանակում ԶԼՄ-ների հանդեպ գործող սահմանափակումներն առաջիկայում կարող են չեղարկվել, հավելելով, որ չի կարծում, թե անվստահություն կա պարետատան հայտնած տեղեկատվության նկատմամբ։ Նա նշել է, որ արտակարգ…

Տիգրան Ավինյանը մթերայիններին կոչ է արել հատուկ ժամեր սահմանել տարեցների համար

Տիգրան Ավինյանը մթերայիններին կոչ է արել հատուկ ժամեր սահմանել տարեցների համար

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում կոչ է արել մթերայիններին հատուկ ժամ սահմանել տարեցների համար, հավելելով, որ տարեցները կորոնավիրուսի ամենախոցելի խուբն են համարվում։ Նա նշել է, որ, հավանաբար, դա կլինի առավոտյան ժամը 10-12-ը։ Պարետը մյուս քաղաքացիներին կոչ է արել…